Լրատվականներում շրջանառվում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել ստուգել բոլոր լրատվականների ղեկավարների ունեցվածքը:
Նույնիսկ որոշակի գործնական քայլեր կան, օրինակ՝ բանկից զանգարաում են հաճախորդին և
հարցնում թե ինչո՞ւ չի օգտագորում հաշվին եղած գումարը և այլն։ Հավանաբար ոչ բոլոր հաճախորդներին է բանկը նման հարցով զանգհարում։ Սա լրատվականների դեմ ուղղված հերթական քայլն է,
որը բնականաբար, ուղղված է իշխանության կամ մերձիշխանական տիրույթից դուրս գտնվող լրատվականների
դեմ: Այսպես ասած՝ սևերի և սպիտակների հերթական բաժանումն է: Նկատենք, որ պաշտոնյաների
մեծ մասի ունեցվածքի մասին վերջերս տեղեկություններ է հրապարակում «Հետք» պարբերականը:
Իշխանությունն էլ իր հերթին անձնական հետաքննությունն է անցկացնում և օրինակ՝ Վահագն
Ալեքսանյանի շուրթերով հայտնում, որ «Հետք»-ի փոխխմբագիրն էլ է հիփոթեքով տուն գնել:
Ենթադրելի է, որ վարչապետի ներքին հրահանգն առաջինը սկսվելու է հենց «Հետք» լրատվականից:
Իհարկե, եթե կա կոռուպցիոն որևէ մեխանիզմ, միանշանակ պետք է պատժվի՝ վարչապետից մինչև լրագրող կամ ցանկացած այլ քաղաքացի: Այստեղ տրամաբանական հարցեր են առաջանում: Արդյո՞ք
ստուգելու են «Ֆրինյուզ» լրատվականի տնօրեն Մարիամ Մարգարյանին, ով Աժ նախագահ Ալեն
Սիմոնյանի կինն է կամ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող «Արարատնյուզ» լրատվականին, ինչու չէ նաև «Նոր Հայաստան» հեռուստաընկերությանը,
կամ ՔՊ գրասենյակում գործող «CIVIC.am» -ին և այլն: Իսկ, այս շարքը շարունակելով, վարչապետը
կարող է կամ առնվազն պետք է հայտնվի իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի
խմբագրությունում, որտեղ մի քանի ամիս պարբերականությամբ տնօրեն է փոխվում և այդ տնօրեները
պետական ապարատում զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ օրինակ՝ Արուսյակ Մանավազյանը
2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ ԱԺ պատգամավոր: ՀԺ-ում
Մանավազյանին փոխարինած Հարություն Առաքելյանը կարճ ժամանակ անց դարձավ Երևանի քաղաքապետարանի
թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն և այլն: Որևէ մեկի համար գաղտնիք
չէ, որ այս ամենն ի վերջո կառավարվում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից:
Այսպես որ գնա, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը, ով սիրում է հաճախ մեջբերումներ անել «Կարգին հաղորդումից», կամաց-կամաց իր տանն է մոտենալու և գուցե այնքան էլ դրական
բացահայտումներ չլինեն. ասենք՝ ինչպե՞ս պետական կառույցներում սկսեցին «Հայկական ժամանակ»
օրաթերթի մեծ քանակություն ստանալ, ինչպե՞ս կայքի գովազդներն էականորեն աճեցին, «Հայբիզնեսբանկ»-ը
դրաձավ հիմնական գործընկեր և այլն:









