Foto

ԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերը

Հուլիսի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

ԵՏՀ խորհուրդը քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։