ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի, լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանում ռուսական դպրոցներ հիմնելու գործընթացից։ Ասուլիսում առնվազն երեք անգամ հնչեցվեց նույնաբովանակ հարց, որին նախարարը սպառիչ պատասխան չտվեց։ Ավելին՝ բորբոքված պատասխանեց, որ լրագրողերը բավարարվեն իր պատասխանով։ Գուցե տիկին նախարարին չեն զգուշացրել, որ լրագրողն ազատ է հարցեր տալ, և ինքը՝ որպես պետական պաշտոնյա, պարտավոր է պատասխանել դրանց։ Նկատելի էր, որ լրագորղները շատ քաղաքավարի փորձեցին նախարարին հասկացնել դա։
Իսկ ո՞ր հարցից էր խուսափում Անդրեասյանը։ Նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրեասյանը հայտարարեց, որ կա հանձնաժողով, որը զբաղվելու է հայ-ռուսական դրպրոցների ձևավորմամբ, այնպիսի ֆորմատով, որը գործում է հայ-չինական բարեկամության դպրոցի համար։ Ողջունելի նախագիծ է։ Նախարարը նաև հղում արեց դեկտեմբեր ամսին կառավարության հրապարակած արձանագրությանը, որը բաց տեղեկատվություն է և կոչ արեց տեղեկություններ ստանալ այնտեղից։ Հետաքրքիր է, տիկին նախարարը կարդացե՞լ է այդ արձանագրությունը։ Այնտեղ ուղղակի նշած է, որ ստեղծվում է հանձնաժողով և վերջ։ Լրագրողների հարցի էությունը լավ չհասկացող նախարարը, ով լրագրողներին էր մեղադրում իր պատասխանի էությունը չհասկանալու համար, առնվազն պետք է իմանար, որ պետական ապրատում գոյություն ունեցող որևէ հանձնաժողովի կազմ գալտնի լինել չի կարող, դա օրենքի խախտում է։ Հանձնաժողովի անդամների անուն ազգանունները հրապարակելն անձնական գաղտիքի բացայտում չէ, տիկի՛ն Անդրեասյան։ Լրագրողները նրանց անձնագրային տվյալները կամ բանկային հաշվեհամարները չէին ուզում։ Դո՛ւք, տիկին Անդրեասյան, վերջերս արդարադատության նախարարի հրամանով նշանակվեցիք Բյրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհրդի նախագահ, Ձեր անունը հրապարակել է արդարադատության նախարարությունը, պատրաստվո՞ւմ եք դատարան հայց ներկայացնել նրանց դեմ։ Կա՛մ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը չի տիրապետում իր լիազորությունների շրջանակին, կա՛մ էլ միտումնավոր թաքցոում է հանձնաժողովի կազմի մասին տեղեկությունը, որը կարող է դիտվել, որպես պաշտոնական դիրքի չարաշահում։
Իսկ գուցե նախարարն ա՞յլ բան է փորձում թաքցնել:









