Foto

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձանցից 434-ը քվեարկելու ցանկություն է հայտնել

Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նշելով, որ ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։