Foto

ՊՆ նախկին շենքից 13 ընտանիքի տրամադրվել է կացարան․ ի՞նչ է սպասվում մյուսներին

Պաշտպանության նախարարության նախկին շենքից փետրվարի 16-ին վտարված ընտանիքներից 13-ին տրամադրվել է կացարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է, կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում։

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում բնակվում էին 100-ից ավելի ընտանիքներ, նրանցից 13-ին կացարան է տրամադրվել, իսկ մնացյալները շարունակում են գիշերել դրսում: