«Եթե չեմ սխալվում, Տիրան Խաչատրյանն անհասկանալի պատճառներով չի եկել ԱԺ։ Ինձ համար զարմանալի է և առնվազն տարօրինակ նաև այն, որ իր հրամանատարը գալիս է, իսկ ինքը՝ հրաժարվում։ Թող գա, հարցեր տանք, պատասխանի։ Եթե թաքցնելու ոչինչ չունի, կարծում եմ, որ կաշկանդվելու հարց էլ չկա, և դա կարող են փաստել քննիչ հանձնաժողովում ներկա եղած բոլոր անձինք»,– ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա շեշտեց, որ բոլորը պետք է ներկայանան, պատասխանեն հարցերին, և դա բարոյականության ցուցիչ է։ Ավելի ուշ Տիրան Խաչատրյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ բարոյականության մասին Վահագն Ալեքսանյանն ընդհանրապես իրավունք չունի խոսելու:
Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք ամենաշատն են շահագրգռված,
որ պատերազմի հանգամանքները բացահայտվի և իրական
մեղավորները պատժվեն։ Նույնիսկ տարբեր մեղադրանքներով դիմել են վարույթ իրականացնող
մարմիններին՝ պետական դավաճանություն և այլն։ Ինչո՞ւ հիմա չեն գնում քննիչ հանձնաժողովի
նիստերին և հարցերին պատասխանելու։ Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները բացահայտող քննիչ հանձնաժողով ներկայացավ նույնիսկ երրորդ նախագահ
Սերժ Սարգսյանը։
Ապրիլյանի դեպքում իշխանությունն ասաց, որ ամեն ինչում մեղավոր են նախկինները, միտումներ են արձանագրել, իսկ հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սարսափելի իրավիճակ է եղել, թեև հայտարարվեց, որ դրանք հանրայնացնել, հրապարակել չեն կարող։ Այդպես էլ քաղաքացիները չիմացան, թե ինչ է բացահայտել հանձնաժողովը։
Երբ 44 օրյա պատերազմից հետո ստորագրվեց կապիտուլացիոն պայմանագիր, ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին, որ իրեց հետ չեն քննարկել: Այլապես հնարավոր էր այլ լուծումներ առաջարկեին: Իշխանությունները պատասխանեցին, որ ընդդիմությունը տեղեկացվել է փակ հանդիպումների ժամանակ, որի մասին հանրությունը տեղյակ լինել չէր կարող։ Ստացվում է մի իրավիճակ, որ երբ իշխանության և ընդդիմության միջև որևէ փակ ֆորմատով հանդիպում է տեղի ունենում, իշխանությունն անպայման իր ձախողումներում մեղադրում է ընդդիմությանը։ Ասվածի ապացույցն էր Օնիկ Գասպարյանի հանձնաժողով ներկայանալը, որը ներկայացվեց այնպես, ասես այլ տարբերակ չկար և կարծես Գասպարյանը եկել էր ներողություն խնդրելու: Այնինչ, հասարակությունն այպես էլ չի իմանալու, թե Գասպարյանն ինչ է ասել հանաձնաժողովին։ Այդ է պատճառը, որ Տիրան Խաչատրյանը, Մովսես Հակոբյանը և այլ գործիչներ հրաժարվում են առանց հարպարակային ֆորմատի պատասխանել հանձանժողովի հարցերին, հատկապես՝ երբ ընդդիմադիր պատգամավորները նույն պատճառաբանությամբ ներգրավված չեն։









