Foto

Արոնյանը ռևանշի է հասել Լենիեր Դոմինգեսի նկատմամբ. ԱՄՆ գավաթ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության հերթական փուլում Լևոն Արոնյանը 1,5-0,5 հաշվով հաղթել է Լենիեր Դոմինգեսին:

Վճռորոշ էր  առաջին պարտիան, որում Արոնյանը սպիտակներով հաղթանակի է հասել 59-րդ քայլին: Երկրորդ պարտիայում 62-րդ քայլին գրանցվել է ոչ-ոքի:

Այսպիսով, Արոնյանը ռևանշի է հասել Դոմինգեսից քառորդ եզրափակիչում 1,5-2,5 հաշվով կրած պարտության դիմաց: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցն Ուեսլի Սոն է, որի հետ մրցախաղը կկայանա այսօր: Սոն 2-4 հաշվով պարտվել է  Հիկարու Նակամուրային:

Եթե Արոնյանին հաջողվի հաղթել նաև Սոյին, ապա նա իրավունք կստանա գլխավոր մրցանակը վիճարկելու Նակամուրայի հետ: