«Կառավարության
նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ ուղերձ հղել բոլորիդ ու
միջազգային հանրությանը։ Խաղաղության պայմանագիր լինելու է ու լինելու է մինչև օրս
բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»,- կառավարության
նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաև ասաց, որ Ադրբեջանը հայտարարում
է, որ եթե ՀՀ-ն չի ընդունում իր պայմանները, ապա ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի։
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է
ուղղել քաղաքագետ Երվանդ Բոզոյանին։
-Պարո՛ն
Բոզոյան, Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ եթե Ալիևի պայամանները չընդունենք,
ապա ըստ Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր չի լինի: Միևնույն ժամանակ հայտարարեց,
որ խաղաղություն լինելու է։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս արտահայտությունները։
- Քաղաքական գործիչները միշտ փորձում են մարկանց հրամցնել այն, ինչ իրենց համար շահավետ է։ Խաղաղությունը շատ լավ բան է և այն եղել է միչև 2018թ։ 1994թ-ից սկսած՝ 24 տարվա ընթացքում, ընդամենը 4 օր է պատերազմ եղել, բայց ոչ մեկ այդքան չի խոսել խաղաղության մասին։ Այս 4-5 տարվա ընթացքում այս մարդիկ այնքան են խաղաղություն տերմինն օգտագործել, որ արդյունքում մենք ունեցել ենք պատերազմ, 10 հազարից ավելի վիրավոր, կորցրել ենք 4 հազար մարդ, և դեռ փոքր էսկալացիաների արդյունքում էլի մարդիկ ենք կորցնում: Վերջինն ացյալ տարի էր, երբ 200-ից ավելի մարդ կորցրինք։ Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը ղեկին է։
- Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ եթե կա ՀՀ քարտեզ, որն Ադրբեջանի
նախագահն ընդունում է, ապա թող հրապարակի։ Հիմա Ալիևն իր պատկերացրած քարտեզը տվել
է։ Ինչո՞ւմ է խնդիրը, ի՞նչը չի բավարարում վարչապետին։
- Նիկոլ Փաշինյանի մտքերը վերլուծելը շատ ծանր բան է, քանի որ այդ մարդու մտածողությունը, պատկերացումները մանկապարտեզի մակարդակի են։ Ամբողջ աշխարհում ծաղրում են իրեն։ Ես, որպես քաղաքացի, ամոթ եմ զգում, որ այն երկրի քաղաքացին եմ, որի մասին դրսում պատկերացում ունեն՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերի արդյունքում։ Աշխարհի համար հայտնի դարձավ, որ այս ժողովուրդը 30 տարի հետո ունեցել է մի ղեկավար, որը ծիծաղելի մակարդակի մտքեր է արտահայտում, որոնք կործարանարար են լինելու այս ժողովրդի համար։
- Այս
դեպքում ի՞նչ լուծում ենք առաջարկում։
- Վաղուց եմ ասել՝ այս մարդկանց պետք է վռնդել
իշխանությունից և պետք է գան սթափ, պրագմատիկ մարդիկ, որ կարողանան այս երկրին խաղաղություն
բերել։ Այս մարդու պարագայում որևէ վերլուծություն անելն անիմաստ զբաղմունք է, քանի
որ ինքը մի օր կարող է մի բան հայտարարել, հաջորդ օրն այլ բան։ Ավելին՝ իր մի ելույթը կարող է սկսել մեկ մտքով, ավարտել՝ դրան հակասող այլ մտքով։ Սա միայն իմ գնահատականը
չէ։ Կարդացեք այլ երկրների զեկույցները և կտեսնեք, թե ինչ գնահատական են տալիս Հայաստանի
և Նիկոլ Փաշինյանի մասին։
- Միջազգային կազմակերպությունները սատարում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Ակնհայտ ճնշումները տեսնելով՝ հայտարարում էին, որ ժողովրդավար ենք, ունենք անկախ դատական
համակարգ և այլն։ Օրերս ԱՄՆ պետդեպն իր զեկույցում հակառակի մասին էր խոսում։ Աջակցություն
այլևս չունի՞։
-Այդպես չէ, քանի որ այդ կառույցները Հայաստանին
դիտարկում են որպես աշխարահաքաղաքական օբյեկտ։ Իրենց համար կարևորը ոչ թե Հայաստանի
ներքին իրավիճակն է այլ՝ թե այս տարածաշրջանում որ երկիրն ինչ ազդեցություն պետք է ունենա։
Դրանից ելենլով էլ այս մարդուն կամ աջակցում են, կամ փորձում են շանտաժ անել։ Մնացած
բոլորը դատարկ խոսակցություններ են։ Օրինակ՝ հարևան Վրաստանն իր թե՛ ազատությամբ, թե՛
իշխանության որակով, շատ ավելի բարձր է, քան Մոլդավայի և Ուկրաինայի համակարգերը, բայց
Վրաստանին ԵՄ անդամի կարգավիճակ չտվեցին, բայց մյուս երկուսին տվեցին, քանի որ այնտեղ
կա հակամարտություն Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը խուսափում է։ Շատ պարզ երևում է,
որ վերաբերմուքը շատ ցինիկ մոտեցում ունի և այստեղ դեմոկրատիան, մարդու իրավունքները
կապ չունեն։ Վրաստանում ավելի քիչ կոռուպցիա կա, բայց եթե համեմատենք, ապա Վրաստանի
նկատմամբ այդ զեկույցում ավելի խիստ գնահատականներ կան, քան Հայաստանի։









