Foto

Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ, ծառեր և ցանքատարածություններ

Հունիսի 6-ին՝ ժամը 12։56-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում տեղացած կարկուտի վերաբերյալ։

Կարկտահարության հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։

Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստացված ահազանգերին։

Հասցված վնասները պարզելու և իրավիճակը գնահատելու նպատակով փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ։