ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հավանականությունն ավելի մեծ է, քան վերջին տասնամյակներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես չէի ցանկանա խորանալ այն քննարկման մեջ, թե մեծ է արդյոք միջուկային հակամարտության հավանականությունն այսօր, բայց ամեն դեպքում այն ավելի բարձր է, քան այն, ինչ մենք ունեցել ենք վերջին տասնամյակների ընթացքում, այսպես ասենք»,- հայտարարել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ աշխարհը պետք է զերծ մնա միջուկային սպառնալիքից։
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային սպառված ուրանով զինամթերքի հնարավոր մատակարարումը, ասել էր, որ «եւս մեկ քայլ է կատարվել»։









