Foto

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, այս մասին դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Երեմ Սարգսյանը: Փաստաբանը նշեց, թե հայտնի չէ, երբ դատարանը վճիռը կհրապարակի:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի  նախագահությամբ քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ էին իրականացնում։ Միայն ուշ երեկոյան ավարտելով քննչական գործողությունները, Ծառուկյանը ձերբակալվեց: