Foto

Այն քրեական գործը, որով անցնում է գեներալ Խաչատուրովը, մեկ բառով կարելի է բնութագրել՝ փուչիկ․ Աբրահամյան

«Ո՞ւմ է պետք որևէ մեկի ենթադրյալ հանցագործությունը տարածել բանակի և զինվորականության վրա։ Իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, ում իշխանությունները չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրեբեջանցիենրի մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը»,- ԱԺ հայտարարության ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Վերջինս նշեց՝ այն քրեականգործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարելիէ բնութագրել՝ փուչիկ։

« 2018 թվականից սկսած հալածանքներ և ճնշումներ սկսվել են շատերի նկատմամբ, մի մասին հեռացրել են բանակից, իսկ մյուսների համար պայմաններ ստեղծել ինքնակամ հեռանալու համար: Իսկ ի՞նչ են բանակի ներսում զգում զինվորականները: Յուրաքանչյուրը մտածում է, որ հաջորդը կարող է լինել հենց ինքը, որովհետև այս իշխանության պայմաններում գնահատվում է ոչ թե մասնագիտական գիտելիքները,  փորձառությունն ու անցած ճանապարհը, այլ  սկզբունքայնույթունն ու ծառայամտությունը»,- հավելեց Աբրահամյանը: