Foto

Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.

«Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ ու ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից:

Սա ընդդիմությանը կողմ քվեարկած քաղաքացիների կամքն ու պատվերն է: Ոչ ոք երեկ ընդդիմության օգտին չի քվեարկել, որ ընդամենը պատգամավոր դառնան ու գնան ևս 5 տարի Նիկոլի մոտ «ընդդիմություն» աշխատեն:
Մնացածը՝ սահմանադրական մեծամասնություն և այլն, լոլո է: Ճիշտ էնպիսի լոլո, ինչ դուք արդեն 8 տարի լսել եք Նիկոլին «օր ու արև չտվող ընդդիմությունից»:

Կանե՞ն: Կարծում եմ՝ ոչ»: