Foto

Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին։

«Նոր տարվա սկսվելուց մի քանի ժամ հետո սկսվել է դիվանագիտական ապարատի արագ շարժը, որը կենտրոնացել է հարեւանության եւ Կովկասին գերակա ուշադրություն դարձնելու քաղաքականության ամրապնդման վրա։ Մեկնում եմ Երեւան երկօրյա աշխատանքային այցով, հայ գործընկերոջս հրավերով»,- գրել է նա Թվիթերում։