Foto

Ռուսական ռազմակայանի անօդաչուները Հայաստանի երկնքում անցել են շուրջ 20000 կմ

Այս օրերին Հայաստանի ռուսական ռազմակայանում անցկացվող ուսումնական զորավարժությունների ժամանակ  անօդաչու թռչող ինքնաթիռները շուրջ 20 հազար կիլոմետր են անցել Կամխուտ, Ալագյազ և Փամբակ բարձրալեռնային վայրերում: Թռիչքների ընդհանուր տևողությունը կազմել Է շուրջ 200 ժամ: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում կիրառվել են «Օռլան-10», «Լեեր-3», «Գրանատ-1» և «Զաստավա» անօդաչու սարքերը, որոնք ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրել են 2015 – 2016 թվականներին:

Ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերը կիրառվում են հետախուզական ստորաբաժանումների, զանազան վարժանքների ընթացքում զինծառայողների գործողությունների հսկման, ավտոմոբիլային և զրահատանկային շարասյուների ուղեկցման, ինչպես նաև հրետանային և տանկային հրաձգությունների ժամանակ կրակի ճշտման համար:

Vesti.am