Foto

Ինչո՞ւ արցախցիներին չեն տրամադրվում նույնականացման քարտեր. պարզաբանում

Արցախցիներին նույնականացման քարտեր (ID) տրամադրելու հետ կապված՝ վերջին օրերին հաճախակիացած խնդիրները զուտ տեխնիկական բնույթ ունեն, որևէ այլ պատճառ չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«Խնդիրը զուտ տեխնիկական է՝ կապված է ծրագրավորման և կապի հետ, քանի որ համակարգը լիարժեք չի սնուցվում։ Աշխատանքներ են տարվում կարճ ժամանակահատվածում այդ խնդիրները վերացնելու համար»,-ասաց Հունան Թադևոսյանը։

Նշենք, որ Արցախի մի շարք քաղաքացիներ էին ահազանգել ID քարտերի տրամադրման գործընթացում առկա խնդիրների մասին՝ մտավախություն հայտնելով, որ խնդիրը կարող քաղաքական պատճառ ունենալ։