Foto

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով

Կասկածից վեր է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը մնում է բոլոր որոշումների կատարման բանալին։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք զգալի ուշադրություն ենք դարձնելու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունը մնում է բոլոր որոշումների իրականացման բանալին՝ տնտեսական, ռազմաքաղաքական և միջազգային իրավական հարթություններում։

Մենք պատրաստ կլինենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ, աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման հարցում։ Ընդհանուր առմամբ, մենք հագեցած օրակարգ ունենք»,- ասել է Լավրովը։