Նոր ռազմական գործողությունների վտանգը կա և բավականին բարձր է, բայց ասել, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղի են մտել՝ ճիշտ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այնուամենայնիվ, գործընթաց կա և այդ գործընթացը տեղում կանգնած չէ։ Փակուղի անվանելը, կարծում եմ՝ սխալ է, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի հերթական սադրանքի առումով դա կարող է զսպող գործիք լինել, հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որ օգտագործվի որևէ սադրանք իրականացնելու համար»,- նշեց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով, և նույնիսկ ամենալավատեսական բանակցությունների դեպքում, միևնույն է, շարունակելու է զբաղվել դրանով։









