Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը։
Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև Երեւանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի ղեկավարն է, լրագրողներին ասել էր, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի հավաքականի անվտանգությունը։
«Մեր հայտարարած պայմաններն ապահովելու ենք: Պատրաստ ենք հյուրընկալել բոլորին, այդ թվում՝ Ադրբեջանին», - ասել էր Արայիկ Հարությունյանը։
Ապրիլի 15-23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։









