Foto

Պուտինն ու Ասադը կքննարկեն թուրք-սիրիական հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կանդրադառնան թուրք- սիրիական հարաբերություններին, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի մայրաքաղաքում Սիրիայի առաջնորդը պետք է բանակցություններ վարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջին անգամ Պուտինն ու Ասադը միմյանց տեսել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ Մոսկվա էր այցելել նաև Սիրիայի նախագահը։

«Այստեղ, առաջին հերթին, ռուս-սիրիական հարաբերություններն են առաջնագծում, սա փոխգործակցություն է Սիրիայի Արաբական Հանրապետության հետպատերազմյան վերականգնման ժամանակ, սա սիրիական կարգավորման շարունակությունն է, որպես այդպիսին, ներառյալ բոլոր ասպեկտներ` շեշտը դնելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացարձակ առաջնահերթության վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ երկու նախագահների աշխատանքային նախաճաշի ժամանակ «իհարկե, շոշափվելու է թուրք-սիրիական հարաբերությունների թեման»։