Մարտի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցի և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հանդիպումը: «Արարատյան ալյանս»-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնվել շարունակել Ռուսաստանի հայերի միության և Նկարիչների միության համագործակցությունը և քննարկել են ընթացիկ տարվա համատեղ ծրագրերը: Իրականացվող նախագծերը կնպաստեն երիտասարդ նկարիչների ստեղծագործական հնարավորությունների ընդլայնմանը և կընդգծեն հայ նկարիչների դերը արդի հայ մշակույթի զարգացման գործում: Համատեղ միջոցառումների ժամանակացույցի մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









