"ԱԱԾ-ում կարծում են, որ ընկերովի մահը՝ հարսանի՞ք է"
03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն՝ Ա. Աբազյանին և գլխավոր դատախազ՝ Ա. Վարդեպետյանին խնդրելով տրամադրել իրենց իրավական դիրքորոշումը ՀՀ վարչապետ՝ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ. "թխրահռչակ" հայտարարությունը (միջազգային պայմանագիրը) ստորագրելու վերյաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմամբ:
ԱԱԾ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվության տրամադրումը վերաբերելի չէ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, սակայն ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 1-ին հոդվածը՝ ուղղակիորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացություն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:
ԱԱԾ-ի պատասխանից ակնարկվում է, որ ԱԱԾ-ի "Սպաներ"-ի մեծամասնությունը անտեղյակ են իրենց գործառույթները կարգավորող իրավական ակտերից, հակառակ դեպքում տպավորություն է ձևավորվում, որ ԱԱԾ-ի "Սպաներ"-ի մեծամասնությունը ընդունելով զինվորական երդում ծառայել՝ Հայաստանի Հանրապետությանը չեն տարանջատում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստանի օրվա իշխանությունից, գուցե հենց դա է Հայաստանի ողբերգության պատճառը:
ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը ստանալուն պես կհրապարակվի:
Հ.Գ. Պարոնայք ԱԱԾ-ի "Սպաներ" ոնց-որ օրենքի համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման բացասական հետևանքների դեպքում էլ դո՞ւք եք պատասխան տալու: