Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությանը, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու միջազգային մեխանիզմներ չեն լինի, և դա Ադրբեջանի ներքին գործն է, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Կրկին պետք է հիշեցնեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում»,-գրել է նա:









