Foto

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածում

Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից՝ այն էլ ստորաբաժանման և պաշտոնի սխալ անվանմամբ, անհայտ անձը կամ անձինք հաղորդագրություններ են ուղարկում՝ օգտագործելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փորձագետ Անդրանիկ Մուրադյանի անունը և լուսանկարը։ Այս մասին հայտնում են կոմիտեից։

Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։