Foto

Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել․ տուժածներից մեկն անչափահաս է

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։