Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի
մարմինը: Ըստ ՔԿ-ի՝ նախնական տվյալներով զինծառայողի մարմինը գտել են ծառից կախված
վիճակում։ Վերջին շրջանում բանակում սպանությունների և ինքնասպաությունների դեպքերն
աճել են: Մոտ 10 օր պարբերականությամբ մեկ զինծառայողի մահվան մասին տեղեկություն է
հայտնվում, որը կամ ինքնասպան է եղել, կամ սպանվել է ծառայակցի կողմից։ Բազմաթիվ զինծառայողների
էլ մեղադրանք է առաջադրված, որոշ գործեր արդեն դատարանում են։ Այս վիճակագրությունը
նկատել են նաև ադրբեջանական ԶԼ միջոցները։
Այստեղ խնդիրները խորքային են՝ ինչո՞ւ են աճում այդ դեպքերը, երբ բանակում
ամեն բան կարգին է, սնունդը հիանալի է, նույնիսկ ելակ են տալիս և օր օրի թևակոխում
ենք բարեփոխումների նոր փուլ։
Տրամաբանորեն խնդիրները գալիս են անհանդուրժողականությունից և անգործությունից։
Զիծառայողները բանակում ունեն ահռելի ազատ ժամանակ, որը վատնում են մինչ օրվա ավարտը։
Հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհի բռնկումից հետո զոհերի ծնողները պատմում էին, թե ոնց են իրենց միջոցներով իրենց որդիները վերանորոգել կացարանը։ Այսնքն ծառայության մեջ գնտվող զինվորը ժամանակ ունի, շինանյութ գնելու, կացարանն օրեր շարունակ վերանորոգելու, ջրային համակարգ անցկացնելու, կեսգիշերն անց սնունդ ընդուենլու, հեռախոսով խոսելու իրավունք ունի և այլն։ Սա բազմաթիվ դեպքերից միայն մեկն է, որը հայտնի դարձավ հասարակությանը։ Իհարկե, երբ չկան մինիմալ կեցության պայմաններ, դրա մասին մտածում են զինծառայողները կամ նրանց ծնողները։ Ի դեպ, ծնողները ևս ելումուտ են ունեցել Ազատ գյուղի կացարան, որը օրենքի խախտում է, դրան մասնակից է նաև սպայական անձնակազմը։
Այս խառնաշփոթ իրավիճակը չէր լինի, եթե պաշտպանության ամենաբարձր օղակից միջև ստորինը
լինեին իրենց տեղերում, համակարգված աշխատեին։ Տարօրինակ է, որ ծառայության ինչ-որ
ժամի զինվորը հայնվել է անտառում, ունեցել է ժամանակ՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու
և ինքնասպանություն գործելու համար։ Եթե ամբողջ օրվա գրաֆիկով զինվորը զբաղված լինի,
հրամանատարն էլ՝ կողքին, ապա նման դեպքերը կարելի առնվազն հազադեպի հասցնել կամ էլ բացառել։
Եթե այդ դեպքերը գնալով աճում են, թերևս խոսում է այն մասին, որ բաեփոխում ասվածը, առնվազն, հաջողված
չէ։









