• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Գարեգին Բ-ն Բրազիլիայի նոր դեսպանի հետ քննարկել է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները

Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորեց հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը:  Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ Բրազիլիայի հայ համայնքն իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ արժանանլով Բրազիլիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ ու հոգատար վերաբերմունքին:

Այնուհետև նորանշանակ դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Դեսպանը հավաստիացրեց, որ ջանքեր կներդնի հանուն երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների առավել ամրապնդման:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում


    Ճապոնիայում մոտեցող թայֆունի պատճառով չեղարկվել է շուրջ 300 չվերթ


    Սա ԵԱՏՄ-ի նվաստացման փորձ է․ Լուկաշենկո


    Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան


    Լուկաշենկոն խորհուրդ է տալիս հայերին շատ զգույշ լինել՝ Ուկրաինայում տեղի ունեցածը չկրկնելու համար


    Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթած ՊՍԺ-ի գույներով


    ՊՆ-ում ԶՈՒ գեներալներին պարգևատրելու հանդիսավոր արարողություն է եղել


    Տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին


    Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակ»-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը


    Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը․ News.am

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]