Foto

Որտեղի՞ց և ո՞ւր է հասել մարտի 5-ի դիվերսիան

Մարտի 5-ին, եվրոպացի և ամերիկացի տարբեր գործիչների Բաքու այցի ընթացքում, Ադրբեջանը կրկին դիմեց դիվերսիոն ներթափանցման: Արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և մեկ ծարահեղ ծանր իրավաճակում գտնվող վիրավոր: Թշնամին ևս հայտնում է զոհերի և վիրավորների մասին: Բանն այն է, որ հայ հասարակությունն արդեն սովորել է զոհերի և վիրավորների մասին լուրերին:

 Այստեղ կա մեկ այլ խնդիր, ինչպե՞ս դիվերսիան ներթափանցեց, Արցախի ո՞ր հատվածում է հնարավոր եղել ճեղքել և՛ ԱՀ պաշտպանությունը, և՛ ՌԴ պատասխանատվության գոտին: Հարցին անդրադարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏիգրանԱբրահամյանը. «Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3 կմ է»:


Սա նման է այն իրաավիճակին, երբ թշնամին փորձում է ՀՀ-ի պատրաստավածությունը, գնահտում է իր հնարավորությունները: Հիմա Ալիևն ուզում է հասկանալ, թե որ մասով կարող է ներթափանցել, ինչպես հասնել Արցախի մայրաքաղաք, և ստուգել, թե որ հատվածում ինչպիսի զգոնություն կա: Նման իրավիճակ էր նաև 44 օրյա պատերազմից առաջ:  Այս դեպքն այն քչերից է, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, ի դեմս ոստիկանների:

Այս դեպքից մեկ օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»:

Իհարկե սա սպասելի էր և սրա մասին զգուշացնում էին և՛ ընդդիմությունը, և՛ փորձագետները, և՛ հանրության մի շերտը: Մի օր հենց սա չլսելու համար հազարավոր քաղաքացիներ փողոց էին փակում և պահանջում Հայաստանի և Արցախի իշխանության հրաժարականը և այլն:

Այս ամենի դեմ պայքարելու էր եկել Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սակայն նրան հեռացրին , որ ասեն՝ դիվերսիա են անում Ստեփանակերտից 1-2 կմ այն կողմ, ինտերգրվելու ժամանակ են տվել և այլևս ելք չկա, պիտի Արցախը թողնենք թշնամուն, այն դեպքում, երբ արցախցին անտրտունջ դիմանում է:

Հիմա Հարությունյանն ասում է կամ կռվում ենք, որին ի վիճակի չենք, կամ էլ հանձնվում ենք և շատ հստակ ասում է՝ արդեն ընտրել ենք ինտեգրվելը: Ուստի ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ դիվերսիոն խումբը նաև հասարակությանը մեսիջ ուղարկելու համար էր:

Հեղինակ: Աննա Ավետիսյան