Foto

Վրաստանի խորհրդարանում կրքերը չեն հանդարտվում

Վրաստանի խորհրդարանում կրկին կրքեր են բորբոքվում։

Դիմակայությունը սկսվել է «Ժողովրդի ուժը» հասարակական շարժման պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլիի և ընդդիմադիր Գեորգի Վաշաձեի միջև։

Կավելաշվիլին հայհոյել է ընդդիմախոսին և հայտարարել, որ «դավաճանությունն ավելի վատ է, քան մորը վիրավորելը»։ Դրանից հետո նրան դուրս են բերել դահլիճից, սակայն պատգամավորների փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները շարունակվել են։

Այսօր խորհրդարանը պետք է որոշում կայացնի օտարերկրյա գործակալների մասին երկու օրինագծերը ՝ վրացական և ամերիկյան տարբերակները լիագումար նիստին ներկայացնելու մասին։