Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Կարծես
հերթական ինչ-որ տեղ այցելության հաղորդագրություն լինի և այն այդպես էլ կլիներ, եթե
Նիկոլ Փաշինյանի սաղավարտի վրա գրված չլիներ՝ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ: Այո՛, հնարավոր է՝ դա արվել է օրինակ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի
Ադրբեջանին ինտերգրվելու կամ ադրբեջանցիների դիվերսիայի մասին թեման մի քիչ մեղմելու համար: Ենթադրենք՝ այս անգամ էլ
հաջողեցին: Բայց պետք չէ մոռանալ, որ նաև կարիք կա «չշշկռելու», որ ինքը գլխավոր գերագույնն
է: Եթե նկատել եք, Փաշինյանը կրում էր նաև «ՀՀ վարչապետ» տարբերանշանով հագուստ:
Փաշինյանն իր իշխանությունը վերահաստատելու համար մեկ անգամ չէ, որ նույնիսկ ստորացրել է շարքային աշխատկիցների: Այդ քայլերը, հավանաբար, շոյում են նրա էգոն: Հիշո՞ւմ եք, որ տեսախցիկների առաջ նվաստացրեց և աշխատանքից հեռացրեց մաքսատան աշխատակցին: Կարճ ժամանակ հետոՓաշինյանի նկարն արդեն փակցված էր նախարարների, ՔՊ խմբակցության պատգամավորի և այլ մանր ու միջին պաշտոնյաների սենյակներում: Կառավարության նիստերին նույնիսկ մի փոքր ուշ է մտնում, որ նախարարները, ոտքի կանգնելով, իրեն դիմավորեն:
Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի բոլորին և նույնիսկ ինքն իրեն ապացուցել, որ դեռ ՀՀ վարչապետն է և դա տիտղոս է, որ իրենից խլել չի լինի՝ հատկապես, որ ինքն ատամներով է այն պահում: Բայց մենք նրան հիշում ենք նաև խոզ խանձելուց, արբած լայվերից ու բունկերում դողալուց:









