Նաիր Տիկնիզյանը հանդես է գալու Հայաստանի ֆուտբոլի հավաքականում
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: «Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ սեփական նախաձեռնությամբ ու ընտրությամբ»,- ասել է Տիկնիզյանը ՀՖՖ-ին: