Foto

ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը. Շարմազանով 13:56, 07.03.2023

Մեր կուսակցությունը դեռ չի քննարկել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել։ «Պետությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է երկիրը։ Ուստի  Երեւանի ավագանու ընտրություններն ինձ համար երկրորդական օրակարգ են։ Կա միայն մեկ օրակարգ՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի պահպանումը, Փաշինյանի հեռացումը»,-նշեց Շարմազանովը։