Բաքուն հայտնում է Արցախում զոհված ադրբեջանցի զինվորների և վիրավորների մասին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ իբրև թե՝ մարտի 5-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ի ստորաբաժանումները ստուգման համար կանգնեցրել են հայկական մեքենա, որը, ըստ ադրբեջանցիների, կարող էր ռազմական միջոցներ տեղափոխել:
Ադրբեջանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, հայկական մեքենայից իբրև սկսել են կրակել, որի արդյունքում զոհեր և վիրավորներն ունեն երկու կողմերը:









