Մոտ երեք ամիս Արցախն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը փակ պահելուց հետո, Ադրբեջանն անցնում է իր հայտնի գործելոճին՝ զենքի միջոցով խնդիրներ լուծելուն: Ադրբեջանական «ինտեգրացիան» այսպիսին է՝ սպանել Արցախում ապրող հայերին, ազատվել նրանցից ամեն կերպ և ցանկացած մեթոդներով: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ինչպե՞ս կանխել սա:
Հրավիրել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին ԱԳՆ ու կետ առ կետ ներկայացնել իրողությունը, ցույց տալ, որ թեև միջազգային բոլոր կոչերին, ՄԱԿ–ի դատարանի որոշմանը, Ադրբեջանը ոչ միայն չի բացում ճանապարհը, այլև ավելի է լարում իրավիճակը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Մեզ պետք են ոչ միայն հայտարարություններ, այլ քայլեր՝ սա կանխելու համար:
Չենք կարող նստել ու դիտել, թե ինչպես են փորձում ազատվել Արցախում ապրող մեր հայրենակիցներից: Եթե մենք լուռ հետևողի դերում լինենք, վստահեցնում եմ հաջորդ քայլը կլինի Հայաստանում ապրող հայերից ազատվելը...»,- գրել է Հայրապետյանը:









