Foto

Բայդենը վիրահատության է ենթարկվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մաշկի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել, հայտնել է Սպիտակ տան բժիշկ Քևին Օ'Քոնորը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բայդենի կրծքավանդակի վրա հայտնաբերված չարորակ ուռուցքը հեռացվել է փետրվարի 16-ին Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ ազգային ռազմական բժշկական կենտրոնում:

Հետագա բուժում չի պահանջվում, վիրահատությունից հետո 80-ամյա նախագահը բուժզննում է անցել և ճանաչվել առողջ ու «աշխատանքի համար պիտանի», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։