Foto

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետին գնացքների բախման միջադեպի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝  Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

 Հեռագրում ասված է.

«Խոր վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: 

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։