Foto

Հայաստանը որևէ ցանկություն չունի երկիրը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սարգիս Խանդանյան

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում բխել է  Հայաստանի կարիքներից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Կարիք ասելով նկատի ունեն այն, որ 2021 թվականին ու 2022-ին երեք անգամ  Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել  է Ադրբեջանի հարձակմանը:

«Մենք, գնահատելով երկամսյա գործունեությունը, գտել ենք,  որ այն ունի որոշակի կայունացնող  դերակատարում ու դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու  անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինի», - ասաց նա:

Խանդանյանն ընդգծեց՝  Հայաստանը որևէ ցանկություն չունի  երկիրը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։