«Ալիևն հայտարարում է, որ հայ ժողովուրդն է ընտրել Փաշինյանին , ուրեմն համաձայն են անդադար զիջումների, այն ինչ, դա, ոչ թե հայ ժողովրդի դիրքորոշումն է, այլ Փաշինյանի, որը լեգիտիմ չէ։ Փաշինյանն ու իր թիմակիցները վարումեն Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականություն, մարդակերություն և թշնամանք սերմանելով»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նա նշեց, որ իշխող ուժն ներկա պահին առաջնորդվում է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» կարգախոսով, ինչին հաջորդել է Ալիևի՝ «Հայաստանն Արևելյան Ադրբեջան է և վերջ» ծրագրի հռչակումը։
Թևանյանի դիտարկմամբ՝ ՔՊ-ն խաբել է նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցում, հայտարարելով, որ դրանք առանց նախապայմանների են՝ սուտ է, կան նախապայմաններ ու դրանց մասին Անկարան բաց խոսում է, իսկ Փաշինյանն հիմա այդ նախապայմանների բավարարմամբ է զբաղված գերեզմանային խաղաղության դարաշրջան նախապատրաստելով։
«Փաշինյանի սուտը վերաբերում է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նա խոստացել է ռազմավարական դաշինքի խորացում, բայց միացել է հակառուսական կոալիցիային և հակառուսական հիստերիա բարձրացել մեզ մոտ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ։ Եվ այսպես, իշխող ուժը խաբեությամբ է քվե կորզել, ինչն ապալեգիտիմացնում է 2021 թվականի ընտրության արդյունքները։ Հարգելի հայրենակիցներ , ձեզ խաբել են , խաբում են և շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք դա, պետք է ամեն մեկս իր քայլ անի մերժելով ստին»,- հավելեց Թևանյանը։