Foto

ԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ

Երևան ժամանելուց հետո կարճ ժամանակ անց դեսպան Քվինն այցելեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Դեսպանն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։ Նա գովեստով նկատեց հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում։