Foto

Միքայել Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է

Դատարանը բավարարել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 30–ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ, նա ազատ արձակվեց, սակայն նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվեց:

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։