Foto

Ակնկալում ենք կոնկրետ պայմանավորվածություններ Ադրբեջանից Նախիջեւան երկաթուղային ճանապարհի օգտագործման վերաբերյալ


Մենք այսօր խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական ուղիների ապաշրջափակմանն ուղղված բանակցային գործընթացի ընթացքի մասին։ Այս մասին Բաքվում փետրվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետները՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի եւ Նախիջեւանի հիմնական տարածքի միջեւ երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ», – նշել է նա։