Foto

Իշխանությունները երկու ուղղությամբ է աշխատում, որոնք ավելի հեշտ է ազդում երիտասարդության վրա. Հովհաննես Հարությունյան

Այս  ամիսներին շատերին թվում էր՝ մենք պարապ նստած ենք, բայց մենք պարապ նստած չենք եղել, փորձել ենք շփվել հարյուրավորների հետ՝ բուհերում, դպրոցներում, որ հասկանանք՝ որն է խնդիրն իրականում: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «ՀՀ անվտանգային, իրավական, տնտեսական, արտաքին հարաբերություններում հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

«Մենք եկանք այն եզրակացության, որ իշխանությունները երկու ուղղությամբ է աշխատում, որոնք ավելի հեշտ ու լավ է ազդում երիտասարդության վրա: Առաջինը հետեւյալն է՝ քաղաքականությունը վատ բան է, մի զբաղվեք, մի հետաքրքրվեք քաղաքակնությամբ: Իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ նույնիսկ քաղաքագիտության ֆակուլտետում սովորող ուսանողներն ասում են,որ մենք քաղաքականությամբ հետաքրքված չենք: Երկրորդ թեզը հետեւյալն է, այն ինչի մասին այսօր խոսում է ընդդիմությունը, այդ ամբողջը քաղաքականություն է: Կա մարդ այստեղ, որ ինձ հետ կվիճի այն հարցի շուրջ, որ ասում են՝ Թուրքիան մեզ համար սպառնալիք չէ, դա քաղաքականություն չի, ինչ-որ մեկը կա, որ կարծում է՝ քաղաքականություն է այն, որ մեզ համոզում են, որ լավ է բարեկամություն անել Ադրբեջանի հետ, այն պետությունը, որն ամեն օր հայտարարում է, որ Երեւանն իրեն է: Թեման հետեւյալն է՝ ինչի դեմ մենք խոսում ենք, եւ ինչի դեմ մենք պայքարում ենք, դա քաղաքականություն չի, դա գոյաբանական պայքար է»,- ասաց նա՝ նշելով, որ իշխանությանը հաջողվում է երիտասարդներին հաոզել, որ իրենց առօրյա կյանքով ապրել:

Հարությունյանի դիմելով երիտասարդներին, ասաց, որ յուրաքանչյուրն իր վրա պատասխանատվություն վերցնի եւ իր շրջապատում տարածի այն թեզերը, ինչն այսօր քննարկելու են:

Հովհաննես Հարությունյանը նաեւ հայտնեց, որ «Երիտասարդի ձայն»-ը կազմակերպությունը դարձել է երիտասարդական-կրթական կազմակերպություն եւ այսուհետ այդ ուղղությամբ կգործի: