«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին «նոր շունչ են հաղորդել»։ Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների ու պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հատկապես Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ կորզեն։
Օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ ընտրություններին ընդառաջ սա պրոֆիլակտիկ, վախեցնելու նպատակով իրականացվող օպերացիա է, հնարավոր ձերբակալություններով։ Ասում են՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն այս պատճառով է «ընդհատակ անցել» ու նրան զգուշացրել են, որ «տեղը հանգիստ նստի»։









