Foto

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ շինանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

 Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Էդգարտ Բրոևը իր վարած «Շացման» մակնիշի բեռնատար ավտոմեքնայով Մեղրի-Երևան 115 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։   Վթարի հետևանքով Է Բրոևը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Հարթ Տրանս» ՍՊԸ-ում։