Նիկոլ Փաշինյանը երեկ ազդարարեց Արդարադատության
թաղամասի
կառուցման մասին: Իհարկե,
իրավական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ, նաև շենքային: Օրինակ՝ Աջափնյակ
և Դավթաշեն քննչական բաժինը գտնվում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան
հետ կապվող «Հայէկոնոմբանկի» երկրորդ հարկում, քանի որ փաստացի չի գործում Ոստիկանության
Մաշտոցի բաժինը, որտեղ նախկինում տեղակայված էր քննչական բաժինը:
Այս ամենին զուգահեռ այս պահին արդարադատության թաղամաս ստեղծելու նպատակահարմարությունն այդ խորհրդակցության մասնակիցները քննարկե՞լ են: Արդյո՞ք շենքային պայմանների փոփոխությունները մերժելի կդարձնեն այն կամայականությունները, որ տիրում են իրավական համակարգում: 21-րդ դարում, ժողովրդավարությունը, որպես բրենդ հռչակած քաղաքական ուժի կառավարման ժամանակ ոստիկանության բաժնում բռնություն են կիրառում անչափահասների նկատմամբ, բաժնում ծեծում և հայհոյում են փաստաբաններին: Շենքային պայմանները կվերացնե՞ն այս երևույթները, գրեթե 5 տարի առաջ նախաձռնված քրեական վարույթները դատարան կուղարկվե՞ն, 1.5 տարի անձը, քաղաքական նկատառումներից ելնելով, գոյություն չունեցող հոդվածի համար այլևս չի՞ դատապարտվի՞, դատական հազարավոր գործեր տարիներ շարունակ անավարտ չե՞ն մնա, դատավորների լիազորություններն անհիմն պատճառաբանություններով չե՞ն կասեցվի, խափանման միջոցները այլևս պատիժ չեն լինի՞, պարեկային ծառայողները երտասարդ աղջիկներին հանրահավաքներից բռնի ուժ կիրառելով չե՞ն հառացնի, Եռաբլուրում իրենց որդիների շիրիմների մոտից ծնողներին բառի բուն իմաստով չեն շպրտի՞: Բովանդակային փոփոխության համար շենքային պայմաններն էական չեն, երբ արժեքներն են ոտնահարվում, գեղեցիկ վերանորգումն այն չի վերակենդանացնում:
Նիկոլ Փաշինյանը խոսում է դատապարտյալներին ավելի
լավ պայամններում պահելու մասին: Իհարկե, դա ևս անհրաժեշտություն է, բայց արդյո՞ք այդ արտահայտությունն անելուց առաջ մի պահ
հիշեց Ազատ գյուղի զինվորական կացարանի պայանները, որն ընդամենը 1 ամիս առաջ 15 զինծառայողի կյանք
արժեցավ: Ցավոք, նման կացարաններ և դրանից ավելի վատ պայմաններ առկա են բոլոր վայրերում:
Արդյո՞ք վարչապետը տեղյակ է, որ զինվորները խրամատներում են քնում, բաց երկնքի տակ,
տեղյա՞կ է, որ «ելակը» զինվորներին չի հասնում և, անկախ այս ամենից, նրանք սահման են պահում:
Այս պահին դատապարտյալների պայմանները մի քանի անգամ ավելի լավ են: Արդարադատության
աշխատակիցներինն էլ մի քանի անգամ գերազանցում
են սպայական անձանկազմի պայմանները: Հիմա ո՞րն է առաջնահերթը:









