«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի մարզային ու համայնքային այցերից 2-3 ժամ առաջ տարածքները մարդատար «գազելներով» ժամանած ոստիկաններն ու ՊՊԾ-ն սանրում են, ապահովում հավաքների վայրերը։ Թերթի տեղեկացմամբ, Արարատի մարզի Սուրենավանում նախօրեին ստուգվել են նաև հարակից խանութներն ու բակերը։
Ըստ պարբերականի, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը՝ համայնքներում ելույթ ունենալով պիկապի վրայից, արագ բաժանելով քարտեզներ և հեռանալով։ Նույն աղբյուրը նշում է, որ Արարատի մարզում փոխված բարձրախոսի պատճառով նրա ձայնը վատ էր լսվում, իսկ որոշների կարծիքով ուժայինների ներկայությունը հոգեբանական ազդեցություն է նպատակադրում։









