Պետք չէ Ադրբեջանին զենքի մատակարարման մեջ նրբություններ փնտրել, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում միջազգային իրավունքի հիմունքներով: «ТАСС»-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պետք չէ ինչ-որ նրբություններ փնտրել, երկակի իմաստներ հայտնաբերել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում միջազգային իրավական նորմերի հիման վրա»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին:
Նա նշել է՝ քաջ գիտակցում են, որ իրավիճակը (Լեռնային Ղարաբաղում) բարդ է, և հասկանում են, թե ինչպիսի մեթոդների կիրառումը կարող է իրական արդյունքներ տալ:
«Այդ միջոցներից է առաջին հերթին՝ քաղաքական և դիվանագիտական կարգավորումը»,- ասել է նա:
Vesti.am