Foto

Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.

«Վերադարձել եմ տարածաշրջան` Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: Սկսում եմ Երևանից: Առավոտյան սպասում եմ լավ հանդիպումների»,- գրել է նա։