Foto

«Արտ Լանչ»-ի խոհանոցից հոսանքահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու Խորենացի փողոցի 15 հասցեում գործող «Էլիտ Պլազա»-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս. Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Էլիտ Պլազա»-ում գործող «Արտ Լանչ»-ի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։