Foto

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց  «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Ըստ որոշման՝ Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։